Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր Բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։
Shamshyan.comի փոխանցմամբ՝  ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի աստիճանի ճաղավանդակին հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 22-ամյա Կարեն Գ-ի դին։

Կայքի տեղեկություններով՝ նրան առաջինը այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով պարանը կտրել է, սակայն, ցավոք, տղան արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մահացած տղան բնակվում էր մոր հետ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *