Ինչպես հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը:

Այսպիսով` երեք տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։

Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների համար մաքսային վճարը հաշվարկվելու է շարժիչի յուրահատուկ դրույքաչափով։

Գումարվելու է նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *