«Խնդրում եմ պարզապես չգնել»Ամանորից առաջ առողջապահության նախարարի հորդոր-զգուշացումը ծնողներին և մանկավարժներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ցավոք սրտի, ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական վիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին:Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին: Վստահ եմ` Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:Հ.Գ. Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է»:

Նյութի աղբյուրը` YN.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *