Այսօր «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարաձավ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանների այն հայտարարությանը, թե Քոչարյանը քաղբանտարկյալ է:
«Եթե բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, դա նշանակում է, որ նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ զինված ուժերը, տանկերը մտցնել քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել:
Եթե ես կամ որևէ մեկը իրավունք չունի այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել: Եթե նա քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ տենց ա Հայաստանում, երբ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կվերցնենք կմտցնենք Երևան, դե եկեք վերցրեք իշխանությունը, տեսնենք, ոնց եք վերցնում», — ասաց նա: