2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում բնակարանները թանկանըմ են 24.3%-ով

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է  իրավունքի պետական գրանցման 46’798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:

Похожее изображение
«Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1.6 %-ով»,- ասված է հաղորդագրությունում:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *