Եթե դուք հիպերտոնիա ունեք, ձեր բուժմամբ պետք է զբաղվի փորձառու բժիշկը: Սակայն կան պարզ միջոցներ, որոնք օգնում են կարգավորել ճնշումը:
«Ավելի շատ քայլեք»Փորձեք ավելի հաճախ քայլել՝ օրական 30 րոպե: Քայլելը օգտակար է սրտանոթային համակարգի առողջության համար և օգնում է կարգավորել ճնշումը: Մասնագետների խոսքով՝ հաճախ քայլելը նվազեցնում է սիստոլոգիական ճնշումը:

«Շնչեք»Մասնագետները խորհուրդ են տալիս շնչառական վարժություններ անել, որոնք հանում են սթրեսը, ակտիվացնում ռենինի վերամշակումը՝ ֆերմենտ, որը բարձրացնում է ճնշումը:
Օրինակ՝ պարզ շնչառական վարժություն
- Նստեք աթոռի վրա
- Մաքսիմալ թուլացեք
- Ձեռքը դրեք կրծքին կամ որովայնին
- Խորը շնչեք և արտաշնչեք, աշխատեք չմտածել կողմնակի բաների մասին
«Երաժշտություն լսեք»Լսեք ձեր սիրելի երաժշտությունը, դրա շնորհիվ կլավանա հոգեբանական վիճակը, և հաճույքի հորմոն կառաջանա: Ճնշման համար նույնպես դա օգտակար է: