Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբյ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո