Հնդկաստանի Բահիր նահանգի հյուսիսային գյուղերից մեկում կայծակի հարվածից առնվազն 9 մարդ է մահացել, որոնց թվում՝ 8 երեխա: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ տեղի աղբյուրին հղումով, ավելի քան տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Նախնական տվյալների համաձայն՝ Դհանպուր գյուղի անչափահաս բնակիչների մի խումբ փողոցում խաղալիս է եղել անձրևի ժամանակ, երբ նրանց գտնվելու վայրում կայծակ է հարվածել: Նշվում է, որ նրանք բոլորը մեկ ընտանիքի անդամներ էին:Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հրապարակավ ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ և հրահանգել է 400 000 ռուպիի չափով փոխհատուցում վճարել զոհվածների հարազատներին:
աղբյուր