Հենրիխ Մխիթարյանը վերջապես բարձրաձայնել է իր և ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ կոնֆլիկտի մասին

Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» նորից մրցաշրջանից առաջ հավաք են անցկացնում Լոս Անջելեսում։ Հայազգի ֆուտբոլիստը հանդիպել է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Картинки по запросу ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
«Շատ քննադատություններ են եղել իմ հասցեին, բայց ես երբեք չեմ բողոքել Մոուրինյոյից։ Ես նրանից շատ բան եմ սովորել։ Միշտ փորձել եմ հասկանալ՝ ինչ է ինձնից պահանջում, փորձել եմ օգուտ քաղել։ Հենց Մոուրինյոն էր իմ տեղափոխության նախաձեռնողը։

Նա ինձ «Մանչեսթեր Յունայթեդում հանդես գալու հնարավորություն տվեց։ Ամեն դեպքում մեծ կոնֆլիկտ չի եղել, շատ էր խոսվում դրա մասին։ Փոքրիկ տարաձայնություններ եղել են, բոլորի մոտ էլ լինում է»,- իր և Մոուրինյոյի միջև եղած տարաձայնությունների մասին հարցին պատասխանել է Մխիթարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *