Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10.000 ուսուցիչ կրճատվում են…  Բա սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ երկիրը դատարկվում է:Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է…

Картинки по запросу Gevorg Petrosyan

Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները…

Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս… Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն… Երկիր ենք կորցնում, Հայեր…»:

Աղբյուր՝ mamul.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *