Առնվազն 37 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում մի քանի բնակավայրի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով։
Այս մասին հայտնում է AFP-ն, վկայակոչելով տեղի իշխանությունների փոխանցած տեղեկությունները։ Հարձակման են ենթարկվել Սոկոտո նահանգի առնվազն երեք բնակավայր։ Զինված հարձակվողները հրազենային կրակ են բացել հասարակ մարդկանց վրա ու հրդեհել տեղի շուկան։