Պատմությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:Փոքրիկ աղջնակի պատմությունը ներկայացնում ենք ստորեւ.«Այսօր կպատմենք մեր 5-ամյա Գոհարիկի մասին։
Գոհարիկի ամենասիրելի զբաղմունքները սերտորեն կապված են երաժշտության հետ. ազատ ժամանակ նա սինթեզատոր է նվագում, երգեր լսում ու քույրիկների հետ անդադար պարում։
Հատկապես շատ է սիրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի կատարումները և երազում է անձամբ հանդիպել Լիլիթի հետԳոհարիկը նաև լավ նկարում է, և հենց նրա նկարած ուրախ նկարն էր ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը վերջերս Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցի ժամանակ նվիրել կենտրոնին:Մեր քնքուշ աղջիկը, ինչպես երևի արդեն կռահել եք, շատ է սիրում վարդագույն ու մանուշակագույն գույները, ինչպես նաև «թիթիզանալ» ու շպարվել մանկական կոսմետիկայով։Երազում է ունենալ մանկական զարդասեղան՝ իր պարագաներով, որ առողջանալուց հետո գնա տուն ու քույրիկների հետ միասին երկա՜ր խաղա։
Հիշեք՝ ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ»