Չորրորդ աստիճանի քաղցկեղ ունեցող հայրը հրաժարվեց հիվանդանոց գնալ աղջկա հարսանիքին ներկա գտնվելու համար։ Լուսանկարը, որտեղ հարսանեկան զգեստով հարսնացուն հակվել է մահացու հիվանդ հոր վրա, «վարակեց» սոցիալական ցանցը։
«Հոգեցունց տեսարան, երբ քաղցկեղի չորրորդ աստիճան ունեցող հայրը հրաժարվում է հիվանդանոց գնալ միայն հանուն այն բանի, որ ներկա գտնվի աղջկա հարսանիքին»,- այսպես են մակագրել Facebook-ի Happy Smile Studio ֆոտոստուդիայի խմբում հրապարակված լուսանկարը։Այդ լուսանկարը, ինչպես ասաց ստուդիայի սեփականատեր Ջեսի Թեզորոն, արել է իր լուսանկարիչներից մեկը Քրիսի եւ Հեռլին Դումեգինի ամուսնության արարողության ժամանակ։ Հարսնացուի հայրը երազում էր ինքնուրույն աղջկան տանել խորանի մոտ, բայց հարսանիքից առաջ ծանր հիվանդացավ։
Հարսանիքի օրը մեքենան, որի մեջ նա պառկած էր, կանգնած էր եկեղեցու կողքին։ Հարսանիքն սկսվելուց մի քանի րոպե առաջ կինը մոտեցավ հորը եւ համբուրելով հարցրեց. «Պապ, ես հիմա կամուսնանամ, լա՞վ»։
Հայրը նաեւ ցանկանում էր պարել հարսնացուի հետ, բայց չկարողացավ առողջական վիճակի պատճառով, եւ նրա փոխարեն հարսնացուի հետ պարեց նրա կինը։