ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒ «RAKUTEN VIBER»-Ի ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԸ՝ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է «Rakuten Viber»-ի հետ համատեղ նախագիծ՝ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:

Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարեւորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջ՝ թե՛ կարճ հաղորդագրություններում (SMS), թե՛ սոցիալական ցանցերում՝ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարեւոր մաս է: Մասնավորապես՝ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլեւս բավարար չէ:

Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլեւ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Rakuten Viber»-ի համատեղ քայլը՝ սոցցանցում հայերենը խրախուսելու նպատակով

«Սոցիալական ցանցերում ստիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրեք եւ ինքներդ էլ կհամոզվեք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերներ. «OK», «OMG», «Oooops» եւ այլն … Դրանք համատարած են եւ հասկանալի աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն»,- նշել է Յիրիկյանը:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *