Չինաստանում Լուո Շանպենգ անունով վիրաբույժը քնել է՝ գլուխը դրած վիրահատական սեղանին: Գործընկերները լուսանկարել են նրան, քնած բժշկի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում:
Լուո Շանպենգը աշխատանքային մեկ օրվա ընթացքում 6 բարդ վիրահատություն է կատարել՝ առանց ընդմիջման աշխատելով 12 ժամ: Վերջում հիվանդանոց են հասցրել ձեռքը մսաղացով վնասած մի հիվանդի: Վիրաբույժը նրան նույնպես օգնություն է ցուցաբերել, և հիվանդի ձեռքը կարելուց անմիջապես հետո քնել է՝ հենց վիրահատական սեղանին:Վիրաբույժը քնած ժամանակ էլ հիվանդի ձեռքը ճիշտ դիրքում է պահել, իսկ նրա գործընկերները լուսանկարել են այդ պահը: Համացանցի օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել այս լուսանկարի ներքո՝ բարձր գնահատելով Լուո Շանպենգի պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունն՝ իր գործին:Իսկ վիրաբույժը հետո ասել է, որ որոշել էր աչքերը ընդամենը մի քանի ակնթարթով փակել՝ մի պահ հանգստանալու համար, սակայն չի էլ նկատել, թե ինչպես է անմիջապես քնել՝ հոգնածության պատճառով: