Լեոնիդ Ագուտինը Երևանում է. նրա գրառումը Երևանի և Բաքվի վերաբերյալ մեծ աղմուկ է առաջացրել

Մեր մայրաքաղաք է ժամանել ռուսական շոու բիզնեսի հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը։ Այս մասին նա հայտնել է իր ինսթագրամյան էջում:Նա Երևանում արված լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

—Երեկ, եւ դեռ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երեւանում թեյ եմ խմում:

Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է: Եվ Աստծո գործն այնքան անհասկանալի է, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս չենք, որ որոշում ենք մարդկության ճակատագիրը: Կեցցե սերը, երաժշտությունը եւ ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա։

Գրառմանն անմիջապես արձագանքել է հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան։ Նա գրել է․ «Հայաստանը դեսերտ չէ։Հիանալի ընտրություն», ապա ավելացրել է Հայաստանի դրոշի խորհրդանիշը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *