Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները:Վերջին օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում էր նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում էին Վարդավառի տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է:«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- հոլովակին կից գրում են հայ հայտնիները:
Համացանցում տարածում գտած «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակ, «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել էր Վարդավառը Գյումրիում անցկացնելու գաղափարի, սպասվող միջոցառումների մասին: