Սոնա Աղեկյանը այսօր բարձրախոսով բողոքի ակցիա իրականացրեց Երեւանի քաղաքապետարանի շենքում` քաղաքապետին

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր` հուլիսի 29-ին, բարձրախոսով բողոքի ակցիա իրականացրեց Երեւանի քաղաքապետարանի շենքում` քաղաքապետին փոխանցելով վերելակի մանրակերտ` ներսում Հայկ Մարությանի խրտվիլակը:

«Մենք այսստեղ բերել էինք վերելակ, որն արդեն 50-ամյա կյանք ուներ, փչացած էր, նրա մեջ գրած էր, որ մերժում ենք մահվան վերելակներին եւ վերելակի մեջ վերեւ ներքեւ էր անում պարոն Հայկ Մարությանի խրտվիլակը: Շատ շնորհակալ ենք կոմունալ վարչության պետին, որ 840 հազար դրամ պարգեւաավճար է ստանում Երեւանում աղբահանությունն ու սանմաքրումը ձախողելու համար, նա շատ մեծ ուրախությամբ եւ պատրաստակամորեն խրտվիլակի հետ միասին վերելակը տարավ եւ տրամադրեց Հայկ Մարությանին, ովհամարձակություն չունի նայի մեր աչքերին եւ ասի, թե ինչու 10 ամիս շարունակ ստանալով Երեւան համայնքի բյուջեից 575 հազար դրամ աշխատավարձ խեղաթյուրել է ողջ աղբահանությունը եւ Երեւան քաղաքը կորցրել է կեղտի, աղբի մեջ, վերելակները վերածել է մահվան վերելակների:

Մենք ամեն օր տարբեր վարչական շրջաններից ստանում ենք ահազանգեր, որ վերելակներն ընկնում են եւ փրկարարները մոտենում են, որպեսզի քաղաքացիներն հանեն այդ վերելակներից»,- ասաց նա` նշելով, որ վերջին դեպքը ցավոք սրտի ողբերգական ավարտ ունեցավ:

Սոնա Աղեկյանը նշեց, որ մինչեւ ընտրվելը Հայկ Մարությանը խոստանում էր, որ վերանորոգելու է վերելակները, սակայն մինչեւ օրս որեւէ վերելակ չի վերանորոգվել:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *