Բոլոր կապուտաչյա մարդիկ մեկ ընդհանուր գաղտնիք ունեն… ահա, թե որն է դա

Վերջերս գիտնականները պարզել են, որ բոլոր կապուտաչյա մարդիկ սերում են մեկ մարդուց, որն ապրել է Եվրոպայի տարածքում 6 000-10 000 տարի առաջ: Նա առաջինն է եղել, ով ենթարկվել է այդ մուտացիային, որն այսօր համարվում է աչքերի բավական տարածված գույն:Սկզբում մոլորակի բոլոր բնակիչների աչքերը դարչնագույն են եղել: OCA2 գենի շնորհիվ՝ մուգ պիգմենտի քանակը սկսել է տատանվել տարբեր անհատների մոտ, ինչը հանգեցրել է դարչնագույնի տարբեր երանգների առաջացմանը:

Կապուտաչյա մարդիկ սերել են առաջին եվրոպացի վերաբնակներից: Այդ մուտացիայով առաջին մարդը չի հայտնաբերվել: Ներկայումս կապույտ աչքեր գրանցվել են Իսպանիայի հյուսիսում հայտնաբերված միայն հին մարդու բրածոներում: Իհարկե, 7000-ամյա կմախքի աչքերը չեն պահպանվել, բայց գիտնականները կարողացել են վերականգնել դրանց գույնը գենետիկ ուսումնասիրության միջոցով:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *