Օգոստոսի 6-ի աստղագուշակ. Կշեռքներ սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են

**Խոյ.** Ցանկացած գործ, որ կպահանջի կենտրոնացվածություն և ուշադրություն դետալների նկատմամբ, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսի համար, երբ դրական միտումների ազդեցությունն ավելի ուժեղ կլինի: Այդ ժամանակ կարելի է գնումներ կատարել, այդ թվում խոշոր, ինչպես նաև լուծել ուսման, աշխատանքի և ստեղծագործական կյանքի հետ կապված հարցեր: Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է մենակ մնալու և հանգիստ զբաղմունքների համար։

**Ցուլ.** Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, կարող են բարկացնել գործընկերների հետ տարաձայնությունները: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում գործերի վրա կենտրոնանալ, շատ ցլեր նույնիսկ ամենահեշտ խնդիրների լուծման ժամանակ սխալներ են թույլ տալիս: Ֆինանսական կորուստների վտանգ կա, ցանկալի չէ մեծ գործարքների կնքումը և թանկ իրերի գնումը:Հեշտ չէ կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը, հնարավոր են վեճեր նույնիսկ նրանց հետ, ում անկեղծորեն սիրում եք:

**Երկվորյակներ.** Հարմար օր է նոր գործերի և նախաձեռնողականության ցուցաբերման համար: Ուրախացնում է ընկերների և համախոհների հետ շփումը, ձեր գաղափարներն օժանդակություն են ստանում, առաջարկներն ընդունվում են առանց երկար քննարկումների: Հավանաբար ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կլինի: Չնայած շատ գործեր ունեք, չեք հրաժարվում դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելուց, ձեր բարի գործերն աննկատ չեն մնա:

**Խեցգետին.** Գերազանց օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ է, կյանքի բոլոր ոլորտներում հնարավոր են դեպի լավը փոփոխություններ: Դուք հմայիչ եք, հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ շատ ուշադիր են այսօր: Օրը շատ հարմար է նոր ծանոթությունների համար, մարդիկ, որոնք շրջապատում են ձեզ, պատրաստ են ձեր կողքին լինել ամենահամարձակ գաղափարների դեպքում անգամ:

Աստղագուշակ մայիսի 9-ի համար

**Առյուծ.** Հաճելի և հանգիստ օր է: Դժվար թե ձեզ հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց և լուրջ խնդիրներ չեն ծագի: Ընկերների հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ նրանց հետ անմիջական զրույցներից կարելի է օգտակար տեղեկություններ քաղել: Հնարավոր են աննշան դրամային մուտքեր: Օրը հարմար է համատեղ, առաջին հերթին ստեղծագործական, ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է, տան գործերը հեշտությամբ եք ավարտին հասցնում, դրանք բնավ չեն հոգնեցնում ձեզ:

**Կույս.** Հարմար օր է լուրջ թեմաներով շփումների համար, կարելի է քննարկել մասնագիտական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հարցեր: Ազդեցիկ մարդիկ, ում օգնությանը ապավինում եք, ընդառաջ կգան ձեզ, և դուք կարող եք նրանցից այնպիսի գայթակղիչ առաջարկներ ստանալ, որ սկզբում չեք հավատա: Ճիշտ ժամանակն է նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում:

**Կշեռք.** Սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են, բաց մի թողեք պահը՝ կարգավորելու ձեր գործերը, ձգտեք հարթել բարդ խնդիրները: Այսօր կարելի է ծրագրել կարևոր հանդիպումներ, որոնք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում՝ բավական շահեկան պայմաններով: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեթևամիտ քայլերի չդիմեք:

**Կարիճ.** Այսօր դուք չափից ավելի անհամբեր եք, և դա խանգարում է գործնական շփումներին, հաճախ ստիպում եք համաձայնվել ոչ այնքան շահեկան պայմաններին, այնինչ կարող էիք ավելիին հասնել: Բաց եք թողնում լավ խորհուրդները, իսկ ահա վատերին, չգիտես ինչու, հետևում եք: Հնարավոր է լուրջ վեճ սիրելի մարդու հետ:

**Աղեղնավոր.** Չափից ավելի մեծ տեղ եք տալիս նրան, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէ գլխավոր խնդիրը: Օրը կարծես նրա համար է, որ դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ:

**Այծեղջյուր**. Այսօր մինչև նոր նախագծի վրա աշխատելը համոզվեք, որ տիրապետում եք ողջ անհրաժեշտ տեղեկությանը: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես այսօրվա խնդիրները ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով: Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կես խոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ համար թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում:

**Ջրհոս.** Այսօր դուք ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Հնարավորություն կստեղծվի հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հարաբերություն սկսելու հավանականությունը։

**Ձկներ.** Այսօր դուք շատ անվճռական եք, և դա կարող է խոչընդոտ լինել հաջողության հասնելու գործում: Փորձելով ձեզ համար առավելագույնս անվտանգություն ապահովել՝ դուք իրար hետևից բաց եք թողնում ընձեռված հնարավորությունները: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ, քանի որ նրանք խնդիրների լուծման հարցում ձեզանից ավելի շատ եռանդ, նախաձեռնողականություն ու ստեղծագործական մոտեցումներ են սպասում:

Добавить комментарий