Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, գազը թանկանալու է. գինը Մոսկվայում արդեն որոշել են

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սա պաշտոնական Երեւանի վերջին պատասխանն է եղել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք 2020-ի հունվարից գազի գինը բարձրանալու՞ է, թե՞ ոչ: Նման պատասխան Ազգային ժողովում լրագրողներին տվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն անձամբ է զբաղվում գազի գնի բանակցություններով:
ArmDay.am-ին գազի գնի բանակցությունների հետ կապված որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: «Գազպրոմ» ընկերության գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներից մեկը, որը վերջերս գտնվում էր Երեւանում ArmDay.am-ին փոխանցեց, որ Հայաստանի սպառողների համար գազի գինը բարձրանալու է եւ հիմա ընթացող բանակցությունները, ոչ թե գազի գնի նվազեցման կամ նույնը թողնելու մասին է, այլ թե որքան պետք է բարձրանա: Մեր զրուցակիցը նշեց, որ ամենայն հավանականությամբ սպառողների համար գազի գինը ՀՀ դրամով կբարձրանա մինչեւ 30 դրամ: Սակայն, իշխանությունները փորձում են այն նվազեցնել՝ դարձնելով 15 կամ 10 դրամ:


Իսկ ահա «Գազպրոմ Արմենիա» ընկերության ArmDay.am-ի աղբյուրները նշեցին այս ընթացքում ինչ թանկացումը սպառողները չէին զգում իրենց գրպանի վրա «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին, զուգահեռ ընկերությունը ցանկացել է կադրային ջարդ իրականացնել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: Սակայն մեր աղբյուրն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է բանակցել, որպեսզի կրճատումները ժամանակավորապես կրճատվեն: Մեր աղբյուրը նշեց, որ կադրային ջարդն անխուսափելի է լինելու:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *