ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ,ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ…..

Փաշինյանը Բակո Սահակյանին առաջարկել է հրաժարակա՞ն տալ
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավոր կանգնելուց հետո բավականին լարվել են Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հարաբերությունները։ Հիշեցնենք, Արցախի նախկին ու ներկա երկու նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, մայիսի 16-ին դատարանում երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դրանից հետո Քոչարյանն ազատ արձակվեց, ապա նորից կալանավորվեց։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, որը զայրացել էր Արցախի նախագահների այս քայլից ու Քոչարյանի ազատ արձակումից, մի քանի օր անց իր մոտ է հրավիրել Բակո Սահակյանին՝ զրուցելու։ Հրավերը տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Սահակյանը, ինչպես հարկն է, նվերներով այցելել է Փաշինյանին կառավարական ամառանոցներում գտնվող նրա տանը։ Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ որոշ ժամանակ ջերմ զրուցել են Փաշինյանն ու Սահակյանը տարբեր թեմաներով, այնուհետև Փաշինյանը կտրուկ փոխել է խոսակցության թեման՝ Բակո Սահակյանին ուղիղ տեքստով հասկացնելով, որ իրեն դուր չի եկել Քոչարյանի ազատության համար երաշխավոր կանգնելու հանգամանքը, ուստի Արցախի նախագահին առաջարկել է հրաժարական ներկայացնել։ Բակո Սահակյանն անակնկալի է եկել Փաշինյանի այս առաջարկից՝ վրդովվելով, թե Հայաստանում ընդունված չէ հյուրերին այսպես ընդունել, մերժել է առաջարկն ու հեռացել։

Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեր հարցին, թե վերոնշյալ դատական նիստից հետո Փաշինյանի հրավերով երկու երկրների ղեկավարների հանդիպում եղե՞լ է, ասաց․ «Ես տեղյակ չեմ այդ հրավերի մասին։ Բայց դրանից հետո Դուք գիտեք, որ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը հանդիպումներ ունեցել են, մասնավորապես, երբ որ եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Միասին մի մեքենայով իջել են այդ ճաշի տեղը, այնտեղ են ունեցել աառնձնազրույց, և մի սեղանի շուրջ իրար կողք էին նստած այդ հանդիպման ժամանակ»։
Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ Փաշինյանն առաջարկել է Բակո Սահակյանին հարաժարական տալ պաշտոնից, Դավիթ Բաբայանն ասաց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի։

Добавить комментарий