Լևոն Փաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկիլ Փաշինյանի հայտարարությանը։

Հայաստանի ազգային հավքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկիլ Փաշինյանի հայտարարությանը։
«Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայկական ֆուտբոլի առաջ նպատակ դրեց! Շատերը մտածում են, որ չէ՛ Հայաստանի Հավաքականը չի կարող մեդալակիր դառնալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում բայց՝ ով ա ասել, որ մենք հույներից քիչ ֆուտբոլային ենք? Ով ա ասել, որ Հ. Կորեան կարող ա իսկ մենք ոչ? ռուսները, թուրքերը? նայեք պատմությանը… Տարբեր ավելի համեստ ֆուտբոլային երկրներ են դրան հասել! Պետության աջակցությամբ և մեր ֆուտբոլային աշխարհի մարդկանց գրագետ քայլերով շատ էլ հնարավոր ա!!!
Էս տարվա թե ակումբային թիմերի թե Հավաքականի խաղերը վկա»,- գրել է Փաչաջյանը

Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ կապված մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների հետ։ Գրառման մեջ անդրադարձ էր կատարվել նաև ֆուտբոլին։

«Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր»,- ասվում է գրառան մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *