Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի Ագարակ-Ոսկևազ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են BMW X5 և Opel մակնիշի մեքենաները։
Բախման հետևանքով X5-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքի համար նախատեսված վաճառքի բացօթյա տաղավարի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նյութի աղբյուրը` YN.am