Արարատի մարզում օրերս գրանցված ողբերգական դեպքից հետո մարդիկ ակտիվ քննարկում են 29-ամյա Քնարիկ Մանուկյանի ու նրա չծնված երեխայի մահվան դեպքի հանգամանքները, զուգահեռաբար` զանազան վարկածներ առաջ քաշում: Նշենք, որ վերջին տարիներին նման դեպքեր շատ են արձանագրվում. Վեդու ծննդատանը մի քանի անգամ է նորածնի մահվան դեպք գրանցվել, ընդ որում՝ հիմնականում նույն պատճառով:Այս դեպքում էլ պտուղը ծնվելուց առաջ շնչահեղձ է եղել՝ պորտալարով փաթաթված լինելու պատճառով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց մահացած Քնարիկ Մանուկյանի ընտանիքի անդամներից մեկը՝ հիշատակելով իրենց հայտնի դարձած նորածինների մահվան մի քանի դեպք
Հայտնի չէ, թե որքանով են նախկինում գրանցված դեպքերն արձանագրվել և հայտնվել իրավապահների ուշադրության տակ, նրանցից քանիսին է առհասարակ իրավական ու մասնագիտական գնահատական տրվել ոլորտի լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության կողմից, թեկուզ նաև հենց նույն ծննդատան բժիշկների, որոնք առնվազն 50 համայնքի բնակչության են սպասարկում: Սակայն ողբերգական այս վերջին դեպքը միանգամից մամուլը ցնցեց, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում այն կոծկել չէր հաջողվի:
Նկատենք, Առողջապահության նախարարությունն առայժմ անարձագանք է թողել ծննդկանի ու պտղի մահվան դեպքը, գնահատական տալու համար սպասում են՝ մինչև Քննչական կոմիտեն իր խոսքը կասի: Նյութի աղբյուրը` Yelaket.am
Մահացած ծննդկանի հարազատները առաջին անգամ խոսեցին…. Ասացի Ոնց կերար աղջկաս գլուխը……
