Վարորդը դաս տվեց բոլոր ուղևորներին. Տեսեք,թե ինչ արեց նա և ինչու

Այսօր ականատես եղա մոտ 25 տարեկան մի տղայի արարքի, որը ավտոբուսի վարորդն էր:
Ավտոբուսի կանգառում մոտ 80 տատիկ է բարձրանում ու նստում ազատ նստարանին: Ես հետևում եմ ամբողջ տեսարանին: Տատիկը թաշկինակն է հանում և բացում է այն (իհարկե, չնչնին խնայողություններով), այնտեղ 16 ռուբլի կար ընդամենը և խնդրում է վարորդին կանգ առնել:

Նա կանգնեցնում է ավոտոբուսը, տատիկը ձեռքը մեկնում է և ասում է «շնորհակալություն որդի», բայց վարորդը չվերցրեց այդ գումարը: Նա վերցրեց դրամապանակը, բոլորին խնդրեց նստել մի երկու- երեք րոպե: Այնուհետև նա արագ վազում է խանութ, այնտեղ գնում է 4 փաթեթ կաթ 2 թթվասեր, գնում է մակարոնեղեն և միս: Այս ապրանքները բերում և տալիս է տատիկին:

Տատիկն իհարկե հրաժարվեց, ասաց, որ իր թոշակը հացի հերիքում է և նման բաներ: Արդյունքում, տղան ասաց. «Եթե չվերցնես, ես ուղղակի դեն կգցեմ այս տոպրակը»: Տատիկն արտասվեց: Դառը արցունքները սրբելով նա շնորհակալություն հայտնեց և մաղթեց հաջողություն ամեն ինչում և այլն:
Հետո նա դանդաղ իջավ ավտոբուսից, մոտ 40 տարեկան մի կին սկսեց խոսել. «Արժե՞ր արդյոք, հանուն նրա, ծախսել փողը և դեռ խլել մեր ժամանակը»:Տղան շրջվեց, բացեց դուռը և դիմեց այս կնոջը հետևյալ բառերով. «Ձեր նման մարդկանց պատճառով է, որ տարեցները բոլոր երիտասարդներին համարում են գրեթե անմարդկային գազանները, քանի որ, բացի կեղծավորությունից և դաժանությունից, դուք չեք կարող ձեր երեխաներին որևէ բան սովորեցնել»:

Նա ավտոբուսից շամպայնի խցանի պես թռավ, լոլիկի պես կարմրած:

Բռավո երիտասարդ, թող ավելի շատ լինեն քեզ նմանները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *