Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել…Ինչի մասին է խոսել վարչապետը…..

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան նոր գրառումը. «Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սևանից:

Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել: Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»:

Աղբյուր՝ mamul.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *