ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ. արդեն մտավ ուժի մեջ. ՎԵՐՋԱՊԵՍ Ընդամենը ամսական մինչև 30-40.000 դրամի սահմաններում վճարելով կկարողանաք ձեռք բերել բնակարան….. պայմաններին ծանոթացեք նյութի մեջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջնական տեսքի է բերել և ներկայացրել է կառավարության հաստատմանը ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը:
Armtimes.com-ը ներկայացնում է  ծրագրի նախագծի նախնական տարբերակը, որում կառավարությանը ներկայացնելիս էական փոփոխություններ չեն կատարվել:
Նախագծի համաձայն Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք.

  •  Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականությանիրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքովիրենց պատկանող բնակելի տարածությունը չեն օտարել դիմելու օրվաննախորդող 5 տարվա ընթացքում,
  • բնակվում են վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնականշինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլշինություններում,
  • բնակվում են ժամանակավոր կացարաններում` հյուրանոցներում,հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում,դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկներիվարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում,
  • բնակվում են հարազատների և (կամ) ազգականների մոտ կամվարձակալությամբ,
  • ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայնբնակարանում կամ բնակելի տանը (այսուհետ` բնակարան)  բնակվողընտանիքի յուրաքանչյուր անդամի ընդհանուր մակերեսովապահովվածությունը կազմում է 9 քմ պակաս,
  • բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք,որոնք բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:

Բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է լիազորմարմնի և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30տարի ժամկետով կնքված պայմանագրի կամ լիազոր մարմնի,բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցողկազմակերպության` բանկ, շինարարական կազմակերպություն և այլնևբնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարիժամկետով կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է կազմի շուրջ 14 քմ, իսկ բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով ընտանիքի անդամների թվից` հաշվի առնելով նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 22 շաբաթական հղիությունը.

1)    1-սենյականոց` 2 անձից բաղկացած ընտանիքին,
2)    2-սենյականոց` 3 անձից բաղկացած ընտանիքին,
3)    3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,
4)  4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

Բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված/կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սուբսիդավորման ենթածրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով. Ենթածրագիր 4-ով նախատեսված պայմաններին համապատասխան հիփոթեքային վարկով բնակարանի կարիք ունեցող ընտանիքը ձեռք է բերում բնակարան: Հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիք` Պայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը  Պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Բացի հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցումից, շահառուի ընտանիքի անդամների եկամտից վճարված եկամտային հարկն ամբողջությամբ կվերադարձվի ընտանիքին:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հատուկ նշել է նաև, որ ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *