ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՏՐՈՒԿ ՊԱՏԱՍԽԱՆԸ Արփինե Հոհաննիսյանին…Մեծարգո տիկին, չեմ ուզում շարունակել, որովհետև եթե շարունակեմ, կարող է Ձեզ նեղացնեմ, իսկ ես չեմ սիրում կանանց տհաճ բաներ ասելլ:Չեմ կարող, սակայն Ձեզ չասել, որ«ձախողվածը» հենց Դուք եք…………..

Իմ ընկեր շատ հարգելի Հենզելը գթասիրտ մարդ է, իմ պես չար ու անողոք չէ որ մարդկանց կոչի իրենց արժանի անուններով ու որակումներով։
2 ժամ Ի պատասխան Արփինե Հոհաննիսյանի վարչապետին ուղղված բաց նամակի:

Տիկին, կարդացի Ձեր սարկազմով «համեմված» աբիժնիկի պամֆլետը: Ձեզ խիստ հուզել է վարչապետի օգտագործած «ձախողված» եզրույթը, բայց դուք հուզվելու փոխարեն դուրս եկեք փողոց և հարցրեք մարդկանց կարծիքը և նրանք Ձեզ հստակ կպատասխանեն, թե անցյալ տասնամյակների ընթացքում մեր երկիրը «ձախողված» է եղել, թե «խոցելի»:Նրանք թքած ունեն Ձեր միջազգային ինդեքսների վրա, քանի որ կենդանի վկաներն են այդ ձախողման: Դուք ըստ երևույթին շատ եք սիրում ինդեքսներ և խոսում եք նաև այլ «ինդեքսների» մասին:

Դուք գրում եք՝ «2019 թվականի ԻՆԴԵՔՍՈՎ, այսինքն՝ Ձեր «մարդակենտրոն» կառավարության (պետք է ենթադրել, որ ըստ երևույթին նախորդի կառավարությունը Ձեզ համար «մարդասփյուռ» էր ) իշխանության օրոք, Հայաստանից ուղեղների արտահոսքը հասել է 7 տարվա մաքսիմումին։Այնուհետև շարունակում եք Ձեր «ինդեքսամանյան».«Մեկ այլ թիվ՝ գործող քաղաքական ուժին տրվող ԻՆԴԵՔՍԸ, (գիտականորեն՝ էլիտաների նկատմամբ վերաբերմունքը) մնացել է նույնը։ Փաստորեն, ի հեճուկս բոլոր պնդումների` իշխանափոխության գործոնը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունեցել»:

Հարցեր են ծագում.

Նախ և առաջ, ի՞նչ եք հասկանում « Հայաստանից ուղեղների արտահոսք» ասելով: Մեկնողներից ո՞վ է Ձեզ համար «ուղեղ» և ո՞վ է, թույլ տվեք ասել՝ «ոչ ուղեղ»:Ո՞րն է Ձեր դասակարգման չափանիշը և ապա ինչու՞ եք կարծում, որ այդ արտահոսքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «հասել է 7 տարվա մաքսիմումին»:

Այս ի՞նչ վիճակագրություն է և ո՞րն է այդ վիճակագրության աղբյուրը:
Ձեր հաջորդ ԻՆԴԵՔՍԸ, որին Դուք «գիտականորեն» անվանում եք «էլիտաների նկատմամբ վերաբերմունք», ամբողջովին, մեղմ ասած՝ անհասկանալի է:Ընդ որում գրում եք «մեկ այլ թիվ» և ոչ մի թիվ էլ չեք բերում: Շատ հետաքրքիր է իմանալ թե որն է «վերաբերմունքի» չափման միավորը:Մեծարգո տիկին, չեմ ուզում շարունակել, որովհետև եթե շարունակեմ, կարող է Ձեզ նեղացնեմ, իսկ ես չեմ սիրում կանանց տհաճ բաներ ասել:Չեմ կարող, սակայն Ձեզ չասել, որ կարդալով Ձեզ, ես այն տպավորությունը ստացա, որ «ձախողվածը» հենց Դուք եք և Ձեզ համար այնքա՜ն թանկարժեք «նախկինները»:

Համլետ Աբրահամյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *