Մաշկի խնամքն անչափ կարևոր է, մինչդեռ թանկարժեք կոսմետիկ միջոցները հարուստ են լինում տարբեր քիմիական տարրերով, որոնք կարող են օգնելու փոխարեն էլ ավելի վատացնել վիճակը: Սակայն քչերը գիտեն, որ գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար մեծ գումարներ վատնելու և նման միջոցներ գնելու անհրաժեշտություն չկա, քանի որ բնությունն արդեն իսկ տվել է մարդկությանը անհրաժեշտ բոլոր բաղադրիչները:
Դիմակների պատրաստման համար կարելի է օգտագորնել նույնիսկ տանը եղած մրգերն ու բանջարեղենը: Օրինակ հիանալի խնամքի միջոց կարող է լինել ձմերուկը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դիմակները, որոնց հիմնական բաղադրիչը ձմերուկն է:
Դիմակ չոր մաշկի համար Ձմերուկի պտղամիսը (1 մաս) և բանանը (0.5 մաս) տրորել ու խառնել, ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվանալ: Ձմերուկի պտղամսով դիմակը հարմար է նաև յուղոտ մաշկի համար, սակայն այս դեպքում հարկավոր է բանանի փոխարեն կեֆիր օգտագործել:
Երիտասարդացնող դիմակ Ձմերուկով դիմակները շատ օգտակար են հոգնած ու ծերացող մաշկի համար: Դրանք թարմացնում են մաշկն ու առաձգականություն են հաղորդում: Հարկավոր է մաքուր մառլյան թրջել ձմերուկի հյութով, զգուշորեն դնել դեմքին ու պարանոցին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվացվել: Արդյունքն ակնհայտ կլինի մի քանի պրոցեդուրայից հետո:
Դիմակ ծերացող մաշկի համար Ձմերուկի պտղամիսն ու մեղրը լավ խառնել, ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Այս դիմակը ձգում ու խոնավեցնու է մաշկը:
Տոնուս հաղորդող դիմակ Կես բաժակ սպիտակաձավարի թանձր շիլային (պատրաստված կաթով) ավելացնել ձվի դեղնուց, լավ խառնել՝ ընթացքում ավելացնելով ձմերուկի հյութ, մեղր, մի փոքր բուսայուղ ու աղ: Ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 20-30 րոպե, այնուհետև լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Մաշկը սպիտակեցնող դիմակ Մաշկը սպիտակեցնելու համար հարկավոր է օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան շփել մաշկը ձմերուկի կեղևի պտղամսով: Մի քանի օր անց մաշկը զգալիորեն կգունաբացվի ու կառողջանա:
Դիմակ նորմալ ու չոր մաշկի համար Ձվի դեղնուցը խառնել, ավելացնել 2 ճաշի գդալ ձմերուկի հյութ, մի փոքր թթվասեր, բուսայուղ և մի փոքր հացի խմոր (թանձրացնելու համար): Ստացված զանգվածը լավ խառնել, քսել մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել: