Կախված ապրելակերպից, մարդու սրտի ռիթմը կարող է փոփոխվել, սակայն լինում են նաև ախտաբանական խանգարումներ: Aif.ru-ն ներկայացրել է, թե ի՞նչ է սրտի առիթմիան և որո՞նք են դրա առավել վտանգավոր տեսակները:
Սրտի զարկերի խանգարում Սրտի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրա աշխատանքը «ավտոմատացված է»: Սա նշանակում է, որ սիրտն ինքն է առաջացնում իր կծկումների համար անհրաժեշտ էլեկտրական իմպուլսները:
Սինուսային հանգույցը (իմպուլս առաջացնող բջիջների կուտակման ամենակարևոր կենտրոնը) առաջացնում է կծկումներ, որից հետո դրանք նախասրտերի միջոցով անցնում են փորոքներին, որպեսզի դրանք կծկվեն: Որպեսզի սիրտը ճիշտ աշխատի և կատարի արյան շրջանառություն, այս բոլոր տարրերի աշխատանքը պետք է լինի համակարգված:
Բառացի թարգմանած «առիթմիա» նշանակում է «չհամաձայնեցված»: Անհրաժեշտ է հիշել, որ սա ոչ միայն սրտի զարկերի հաճախականության նվազեցումն է (րոպեում 60 զարկից քիչ) կամ արագացումը (րոպեում 100 զարկից ավել), այլ առհասարակ զանազան պատճառներով իմպուլսի առաջացման և փոխանցման խանգարումները: Այդ խանգարումները կարելի է բաժանել ըստ զանազան դասակարգումների, այդ թվում նաև բրադիառիթմիայի և տախիառիթմիայի:
Հիվանդությունների փունջ Հաճախ առիթմիան միայն հիվանդության ախտանշանն է, ուստի անհրաժեշտ է բուժել, ոչ թե սրտի զարկերի հաճախականության խանգարումը, այլ դրա առաջացման պատճառը: Հիմնական պատճառների շարքին են դասվում.սրտի հիվանդությունները. սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի կաթվածը, կորոնար զարկերակների աթերոսկլերոզը, սրտամկանի բորբոքումները, վահանաձև գեղձի հիվանդություններն ու էնդոկրին համակարգի այլ խանգարումները, զարկերակային գերճնշումը, էլեկտրոլիտային անհավասարակշռությունը, սրտի բնածին արատները, վատ սովորությունները և այլն:
Ուշագնացություն և հևոց Առիթմիայի դրսևորումները բազմազան են լինում: Ոմանց մոտ այն լինում է աննկատ վայրկենկան խանգարման տեսքով, մյուսների մոտ այն ընդհանրապես չի նկատվում: Պատահում են նաև դեպքեր, երբ հիվանդի մոտ առիթմիա են հայտնաբերում բժշկի մոտ ստուգման կամ պոլիկլինիկա կատարած հերթական այցելության ժամանակ:
Տարածված ախտանշաններից են համարվում. զգալի սրտխփոցը, անկանոն սրտի զարկերը, ռիթմի «կանգի» զգացողությունը, հևոցը, գլխապտույտները, ուշագնացությունները
Ցավոք՝ որոշ դեպքերում առիթմիայի առաջին ու վերջին դրսևորումը լինում է հանկարծակի մահը:
Գտնել խանգարման պատճառը Առիթմիան ախտորոշելու և դրա տեսակը որոշելու համար անհրաժեշտ է անել էլեկտրոկարդիոգրաֆիա անմիջապես նոպայի պահին, սակայն դրանց կարճտևության պատճառով դա ոչ միշտ է հաջողվում:
Այդ իսկ պատճառով առիթմիայի ախտորոշման համար օգտագործում են էլեկտրոկարդիոգրաֆիայի Հոլտերի մշտադիտարկման (մոնիտորինգ) մեթոդը(суточное мониторирование ЭКГ по Холтеру), ինչը հնարավորություն է տալիս որոշել նոպայի տևողությունն ու հաճախականությունը:Քիչ դեպքերում, երբ առիթմիան չի հաջողվում նկատել, կատարվում են էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ: Դրանց էությունը կայանում է նրանում, որ անմիջապես սրտին միացված կատետրի միջոցով փոքրիկ էլեկտրական իմպուլսների օգնությամբ առաջացվում է առիթմիա:
Գոյություն ունեն առիթմիայի տեսակներ, որոնք պարտադիր պետք է բուժել, սակայն կան նաև այնպիսինները, որոնց բուժման անհրաժեշտությունը չկա: Առիթմիան բուժվում է 2 եղանակով՝ դեղորայքային և վիրաբուժական: Առիթմիային հատուկ ախտանշանների առկայության դեպքում (հատկապես, եթե խոսքը ուշագնացությունների մասին է) պետք է անմիջապես դիմել բժշկի և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ:
Այն անձիք, ում հարազատների շրջանում եղել են հանկարծակի մահվան դեպքեր (հատկապես երիտասարդ տարիքում), նույնպես պետք է շատ ուշադիր լինեն և հետևեն իրենց սրտանոթային համակարգի վիճակին: Բացի այդ, անհրաժեշտ է պարբերաբար անցնել բուժզզնում, քանի որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: