Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում։Կան վիրավորներ,որոնք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն….

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում «Հուր» ռեստորանահյուրանոցայիյն համալիրի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 TT 003 համարանիշի և Opel մակնիշի 35 TN 544 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Հուր» ռեստորանահյուրանոցային համալիրի աշխատակիցները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *