Լուացուեցե՛ք, մաքրվեցե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին:
Սովորեցեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն:
Եկե՛ք խոսենք իրար հետ,– ասում է Տէրը,– եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ:
Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս…Եսայու մարգարէութիւնը 1.16-20Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդտուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումքմերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւնեւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.
Ամէն
ՇԱՏ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՍՏԾՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆԵԼ…
