Բոլորին է հայտնի, որ գազավորված ըմպելիքներն այնքան էլ օգտակար չեն: Սակայն մեզանից շատերը չեն էլ պատկերացնում, թե դրանք ինչ վտանգ են պարունակում: Մեզանից շատերի համար գազավորված ըմպելիքները՝ համար մեկ ընտրությունն են ամառվա շոգին: Բայց արդյո՞ք դն օգտագործելով:
Գազավորված ըմպելիքներ և օստեօպորոզ
Շատ գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ պարունակվում է կոֆեին և օրթոֆոսֆորային թթու, որը, ըստ մի շարք հետազոտությունների, խոչընդոտում է կալցիումի յուրացմանը: Այլ հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումն առաջացնում է ոսկրային հյուսվածքների ամրության և խտության նվազում:
Եվս մի հետազոտության արդյունքներին համաձայն՝ օրական 330գ կոֆեինի օգտագործումը՝ ինչը հավասար է 4 բաժակ սուրճի, հանգեցնում է ոսկրային հյուսվածքների նվազմանը:Այլ կերպ ասած, գազավորված ըմպելիքները ձեր ոսկորներից լվանալով հանում են կալցիումը: Այդ պատճառով էլ այն հակացուցված է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:Վնասում է լյարդին
Եթե կարծում եք, որ ցիռոզ լինում է միայն հարբեցողների մոտ, ապա սխալվում եք: Քաղցր գազավորված ըմպելիքները նույնպես կարող են առաջացնել այդ վտանգավոր հիվանդությունը: