ՀՀԿ խոսնակ Էդոսւարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին:Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք, կառավարության դուռն էլ ժողովրդինն է՝ ինչ կուզեն կանեն: Այսօր արդեն ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին, մտնել սեփական շենք:Հ.Գ. Մարդը հո չի՞ կարող ”reality show” բեմադրել, տուրիստների համար գիդ աշխատել, «մուտիտ-կռուտիտ» լայվեր անել, աշխարհացունց վիճակագրական տվյալներ բստրել, պատմություններ հորինել գեյ մատուցողի հետ հանկարծակի հանդիպումների մասին, «վնգստալ», «չանեն ծռել», «համբալներ», «դինջացնել» գոհարները ավելացնել քաղաքական իշխանության բառապաշար …
Թողեք աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք»:
Փաշինյանը այսօր չի ընդունել շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին: Թողեք աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք……….
