Քրտինքի տհաճ հոտը բավական տարածված խնդիր է, որից ոչ միշտ է հաջողվում ազատվել հատուկ հակաքրտինքային միջոցների օգնությամբ: Սակայն կան մի շարք բնական միջոցներ, որոնք և՛ շատ ավելի արդյունավետ են, և՛ շատ ավելի անվնաս:
Կիտրոնի հյութԱյս հյութը պայքարում է բակտերիաների դեմ ու օգնում է ազատվել դրանց պատճառով առաջացող տհաճ հոտից: Սակայն հարկ է հիշել, որ սա բավական ագրեսիվ թթու է, ուստի այն ցանկալի է քսել մաշկին լոգանքից մի քանի րոպե առաջ:
Խնձորի քացախԽնձորի քացախի մեջ պարունակվող թթուները նույնպես պայքարում են բակտերիաների ու տհաճ հոտի դեմ: Այն հարկավոր է քսել թևատակերի մաշկին, իսկ մի քանի րոպե անց լոգանք ընդունել:
Կերակրի սոդաԿերակրի սոդան ամենաարդյունավետ ու յուրահատուկ միջոցներից է քրտինքի տհաճ հոտի դեմ պայքարելու համար: Հարկավոր է 1 ճաշի գդալ կերակրի սոդան խառնել 2 ճաշի գդալ տալկին և օգտագործել խառնուրդը որպես հակաքրտինքային միջոց:
Թեյի ծառի յուղԱյս յուղը հզոր հակասեպտիկ միջոց է, որը նաև ազատում է քրտինքի տհաճ հոտից: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է քսել յուղը մաշկին անմիջապես լոգանքից հետո:
ՕսլաՕսլան օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը՝ կանխելով տհաճ հոտի առաջացումը: Պարզապես հարկավոր է լոգանքից հետո թևատակերին մի փոքր օսլա քսել:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru
Ինչպես ազատվել քրտինքի տհաճ հոտից և հագուստի վրայի հետքերից….
