ՀՐԱՇՔ ՄԻՋՈՑ….ԸՆԴԱՄԵՆԸ 5 ՕՐՈՒՄ 5 ԿԳ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դիետա, որը կօգնի մի քանի օրում հեշտությամբ ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Այս դիետայի յուրահատկությունն այն է, որ սահմանված սննդակարգը ենթադրում է կալորիաների սահմանափակում, սակայն օրվա ընթացքում քաղցի զգացումը չի տանջում: Այս դիետայի ընթացքում նախաճաշի, լանչի ու հետճաշիկի սննդակարգը նույնն է. հարկավոր է ուտել թարմ մրգեր՝ բացառելով բանանը և խախողը (արքայախնձոր, նարինջ, կիվի, ծիրան, տանձ, խնձոր, դեղձ, սեխ, ձմերուկ): Կարելի է նաև սառեցրած մրգերով ու հատապտուղներով սմուզի պատրաստել:
&nbsp
Սննդակարգը. 1-ին օր
·        Ճաշին՝ 1 հատ խաշած ձու, նարինջ և մոտ 200 մլ յոգուրտ (կարելի է փոխարինել կոկոսյան ընկույզի, նշի կամ քունջութի կաթով):
Ընթրիքին՝ 2 հատ լոլիկ (հում կամ եփած), 2 հատ խաշած ձու, 250 գրամ հազարի թերթիկներ կամ վարունգ, 2 կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:
2-րդ օր        Ճաշին՝ 1 հատ խաշած ձու, նարինջ և մոտ 200 մլ յոգուրտ (կարելի է փոխարինել կոկոսյան ընկույզի, նշի կամ քունջութի կաթով):     Ընթրիքին՝ 125 գրամ խաշած միս, 1 հատ լոլիկ, 1 հատ նարինջ, մի կտոր հաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):
3-րդ օր  Ճաշին՝ 1 հատ խաշած ձու, նարինջ, մոտ 200 մլ յոգուրտ (կարելի է փոխարինել կոկոսյան ընկույզի, նշի կամ քունջութի կաթով), 250 գրամ հազարի թերթիկներ կամ վարունգ: Ընթրիքին՝ 125 գրամ խաշած միս, 1 հատ լոլիկ, 1 հատ նարինջ, մի կտոր հաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):
4-րդ օր    Ճաշին՝ 125 գրամ սպիտակ պանիր, լոլիկ, մի կտոր ամբողջական հացահատիկից պատրաստված հաց:      Ընթրիքին՝ 125 գրամ խաշած միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, մի կտոր հաց:
<strong5-րդ օր        Ճաշին՝ 200 գրամ միս կամ ձուկ՝ պատրաստված լոլիկներով, 1 կտոր հաց:  Ընթրիքին՝ 500 գրամ խաշած բանջարեղեն (գազար, ոլոռ, քաղցր կարտոֆիլ, դդում և այլն)Որպեսզի սնունդն էլ ավելի օգտակար լինի, իսկ դիետան ավելի արդյունավետ, խորհուրդ է տրվում կերակրի աղի փոխարեն օգտագործել հիմալայան աղ, որը հարկավոր է ավելացնել սնունդը պատրաստելուց հետո:
Հարկ է հիշել, որ այս դիետան հակացուցված է լյարդային անբավարարության ու շաքարային դիաբետի դեպքում, ուստի մինչ այս սննդակարգին հետևելը հարկավոր է խորհրդակցել բժշկի կամ սննդաբանի հետ: Դիետան ավարտելուց հետո խորհուրդ է տրվում շաբաթական մեկ օր բեռնաթափման օր անել, որպեսզի դիետայի արդյունքը պահպանվի:

Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *