«ԱՐՏԱԿԱՐԿ ԴԵՊՔ»երիտասարդը կացնով սպանել է իր ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել

Օգոստոսի 18-ի առավոտյան Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Պատրիկեևո գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է 66-ամյա մի տղամարդու, 69 և 42 տարեկան կանանց, ինչպես նաև բռնի մահվան նախանշաններով երկու չորս տարեկան երեխաների մարմինները։ Ավելի ուշ, իրավապահները հայտնաբերել են ինքնասպանություն գործած 16-ամյա դեռահասի մարմինը․ հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Մարզային դատախազության ներկայացուցչի ներկայացմամբ, պատանին սպանությունից առաջ գրություն է թողել՝ նշելով, որ ինքը որոշել է մահանալ և սիրելիներին իր հետ տանել, որպեսզի նրանք չտանջվեն:

Ըստ մեկ վարկածի՝ երիտասարդը կացնով սպանել է իր ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել: Նա, հավանաբար, տառապել է շիզոֆրենիայով․ գործակալությանն ասել է մարզային դատախազության ներկայացուցիչը: Ինչպես հաղորդել է REN հեռուստաալիքը, ողբերգության նախօրեին երիտասարդը ընկերոջը ձայնային հաղորդագրություն է թողել՝ բողոքելով հարազատներից:
Աղբյուրի համաձայն՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:
Քննիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում․ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *