Այս բա՛նն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռնուած կանանց, որոնք տարուած են պէս-պէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը:
Հայր մեր որ յերկինս ես,սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.եղիցին կամք քո.որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդտուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումքմերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամեն
ԱՍՏՎԱԾ ԻՄ ՓՐԿԻՐ ՔՈ ԾԱՌԱՅԻՆ…ԻՄ ՀՈՒՅՍԸ ՀԵՆՑ ԴՈՒ ԵՍ..
