ՍԵՊՆԵՄԲԵՐԻ 1-Ը կիրակի է ՝ արդյո՞ք այդ օրը երեխաները դպրոց են գնալու թե ոչ…

Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Սակայն այս տարի սեպտեմբերի 1-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, և հանրության շրջանում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ օրը երեխաները դպրոց են գնալու:Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 1-ը շաբաթ օր էր, սակայն որպես տոն գնացել էին դպրոց, իսկ դասապրոցեսը սկսվել էր սեպտեմբերի 3-ից: Նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:Հետաքրքիր է՝ այս տարի ևս որպես տոն կգնան դպրոց, թե՞ տոնն ու դասապրոցեսը կհամատեղվի և կտեղափոխվի սեպտեմբերի 2-ին:Հավելենք, որ ուսումնական տարվա մեկնարկի օրը սահմանվում է «Հանրակրթության մասին օրենքով»: 15-րդ հոդվածի առաջին կետում նշվում է. «Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից»:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *