«Փաշինյանը պետք է կատարի այն քայլերը, որոնք մինչ այս չի արել:Այսինքն վերցնել նախկինների պարագլուխներին:»Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի․ «Թիվ մեկ փեսան» ու սիկտկիրչիները պետք է ծանր հակահարված ստանան․․․

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը մեր երկրի համար վտանգավոր լինելուց բացի պարադոքսալ կարելի է համար: Նախկին համակարգի կողմից կնքված ապազգային գործարքը ակամայից փաթաթվել է ներկայիս օրինական իշխանությունների և մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վզին: Առաջին հայացքից Փաշինյանը հայտնվել է անելանելի վիճակում ինչը հղի է ծանր հետևանքներով:Իրավիճակը պարադոքսալ է այն առումով, որ նախկին ռեժիմը, որը ջանում է հակահեղափոխության օջախներ ստեղծել, իր իսկ խայտառակ գործարքը փորձում է օգտագործել ռևանշի հասնելու նպատակով:Հանուն արդարության պետք է նշենք, որ տեղի ունեցածի մեջ իր մեղքի բաժին ունի նաև նույն Փաշինյանի իշխանությունը:Սերժի փեսա, Աշոտյան սիկտիր «կլեյմո» ունեցող նախկինները այսօր չպետք է վտվտային, ծլվլային, առավել ևս ռևանշի հույսեր փայփայեին: Այն, որ Ամուլսարի խնդրի միջոցով Հայաստանի «թիվ մեկ» փասան փորձում է լուրջ հարված հասցնել իշխանությանը կարծում եմ ակնհայտ է: Ամեն դեպքում, ունենք այն ինչ ունենք և հիմա ավելի քան կարևոր է իրավիճակը լիցքաթափելու համար դիմել կտրուկ գործողությունների:


Ավելի ստույգ, Փաշինյանը պետք է կատարի այն քայլերը, որոնք մինչ այս չի արել: Այն է տոտալ ճնշման տակ վերցնել նախկինների պարագլուխներին: Ամեն գնով կանխել Ամուլսարի հանքի շահագործումը: Դրա հետևանքով պետության դեմ հնարավոր ֆինանսական պատժամիջոցների բեռը փաթաթել փեսաների ու սիկտիրչիների վզին:Այն, որ նրանք այդ միջոցները վախուց են «ետ գցել» խայտառակ գործարքների և թալանի գնով կարծում եմ պարզ է: Կասկածից վեր է նաև, որ կորցրածը ետ բերելու մեխանիզմներ գոյություն ունեն:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *