Փորկապության առաջացման պատճառներն ու դրանից ազատվելու արդյունավետ և պարզ միջոց

Փորկապությունը խնդիր է, որին բախվում է մարդկանց մեծամասնությունը: Սա հիմնականում կապված է սննդակարգում վատ սովորությունների (օրինակ վերամշակված ու զտված սնունդ) և ֆիզիկական վարժությունների բացակայության հետ: Սակայն փորկապությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ գործոններով.
· սթրես,· քնի պակաս,· տարիք,· որոշ դեղամիջոցներ,· որոշ վիտամիններ,· մանրաթելերով ու ջրով սննդի պակաս:
Սակայն այս խնդիրը կարելի է լուծել մի յուրահատուկ բաղադրատոմսի օգնությամբ.
Բաղադրությունը.·   1 բաժակ արմավ,· 1 բաժակ սալորաչիր,· 5 բաժակ եռացրակ ջուր:
Պարտրաստման եղանակը.
1.      Արմավն (խուրմա)ու սալորաչիրը կտրատել մանր կտորների:
2.      Ավելացնել եռացրած ջուրն ու եփել, մինչև ստացվի թանձր զանգված:
3.      Ստացված զանգվածը մոտ 20 բաժին է (20 ճ.գ.):
Այս բնական լուծողական միջոցը շատ հարմար է բոլորի համար՝ անկախ տարիքից: Այն կարելի է ավելացնել նախաճաշին (օրինակ՝ յոգուրտին):Սալորաչիրը հարուստ է սորբիտ պարունակող մանրաթելերով: Սորբիտը բնական շաքար է, որն ազդում է որպես մեղմ լուծողական՝ շատ կարճ ժամանակահատվածում ազատելով տհաճ զգացողություններից:
Նյութի աղբյուրը՝ http://www.tert.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *