Արսեն Թորոսյանը ՍՏՈՐԱԳՐԵՑ ՆՈՐ ՀՐԱՄԱՆ…ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՍՐՏԻ ԽՆԴԻՐ,ԱՅՍՈՒՀԵՏ….

Արսեն Թորոսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․Այսօր ստորագրեցի հրաման, որով փոփոխվում են«Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները:Այս փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին:


Այսուհետ առանց ST սեգմենտի էլեվացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի 1000 և ավելի նգ/լ ցուցանիշով, նույնպես կստենտավորվեն անվճար` պետական պատվերի շրջանակներում:Արդյունքում կունենանք մոտ 10-15% ավելի շատ միջամտություններ այս կյանք փրկող պետական ծրագրի շրջանակներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *