Ակնհայտ էր, որ մեկ հարցազրույցից և մի քանի գրառումներից հետո իշխանական բուրգը երերաց:«Ամուլսար» օպերացիան մնաց առանց կողմնակի շեղող տեղեկատվական շոուների, ինչի հետևանքները արդեն երկու օր է, ինչ տեսանելի են սոցիալական ցանցերում:Ավաղ, ինչպես ասել եմ, սրանից լավ հոտ չի գալիս, և կանխատեսելի է, որ այդ առճակատումը չի սահմանափակվելու միայն համացանցով ու տեղափոխվելու է իրականություն՝ բախումներով, բռնությամբ և Աստված մի արասցե, արյամբ:Հետևելով, թե ինչ արագությամբ և սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ և նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան:2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհոհության, և երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ: Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունըՁերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է»:
Նյութի աղբյուր՝ Bavnews.am