Ամենաուժեղ նշանը՝ ՁկներԲավականին տարօրինակ է, չէ՞ որ Ձկները շատ զգացմունքային են և տպավորվող։ Սակայն Ձկներն ունեն ներքին շատ պաշարներ, որոնք բացակայում են կենդանակերպի այլ ներկայացուցիչների մոտ։
Եվ երբ, օրինակ, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում։ Կարելի է ասել, որ Ձկները ծնկում են, սակայն չեն կոտրվում։
Ամենանենգ նշանը՝ ԿարիճԵթե Կարիճը սկսի վրեժ լուծել, ապա նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Կարիճները գործում են ամենախորամանկ մեթոդներով, իրենց շատ բարդ է ինչ-որ հարցում կասկածել։ Կարիճները՝ ամենադաժան և վտանգավոր թշնամիներն են։
Ամենագեղեցիկ նշանը՝ ԱղեղնավորԲնությունն այս մարդկանց շատ ներդաշնակ կառուցվածք է պարգևել, և դա իրենց ամենագեղեցիկը կոչվելու իրավունք է տալիս։ Բացի այդ իրենք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչը ավելորդ անգամ ընդգծում է իրենց գեղեցկությունն ու գրավչությունը։
Ամենասեքսուալ նշանը՝ ԽոյԱյս մարդիկ էներգետիկ են, կրքոտ և ակտիվ։ Սիրային հարցերում չկա իրենց հավասարը։ Խոյերը ուշադրություն են գրավում իրենց խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ։
Ամենահավատարիմ նշանը՝ ԿույսԱյս մարդիկ ձգտում են ամբողջ կյանքի համար զուգընկեր գտնել և ընտրողաբար են մոտենում երկրորդ կեսին ընտրելու հարցին։ Եթե ընտրում են ինչ-որ մեկին, ապա կարող եք վստահ լինել՝ Կույսերը երբեք նրան չեն դավաճանի։
Ամենաբարի նշանը՝ ՑուլՆա չի սիրում կոնֆլիկտներ, միշտ նրբանկատ է շփման մեջ, ինչն ինքնին բարության նշան է համարվում։ Ցուլերը միշտ օգնության են հասնում, անշահախնդիր են՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի սիրտ ունեն։
Ամենահաջողակ նշանը՝ ԵրկվորյակներՀաճախ իրենք հայտնվում են ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, ինչն իրենց ավելի հաջողակ է դարձնում՝ կենդանակերպի մնացած նշանների հետ համեմատելիս։ Երկվորյակները լավատեսներ են, իսկ դա կազմում է իրենց հաջողության 90 %։ Հաջողակ լինելու շնորհիվ իրենց կարելի նաև ամենաերջանիկ նշանը համարել։
Ամենաընտանեկան նշանը՝ ԽեցգետինԱյս մարդկանց համար ընտանեկան արժեքներն առաջին տեղն են զբաղեցնում։ Իրենք ձգտում են արժանի զուգընկեր գտնել, հարմարավետ տուն ձեռք բերել և շատ երեխաներ ունենալ։ Սա լուրջ հարաբերությունների և ամուսնության համար ամենակատարյալ նշանն է ։
Ամենաեսասեր նշանը՝ ԱռյուծՉնայած իր առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, Առյուծը ամենաեսասեր նշանն է համարվում և ամեն բան անում է հանուն իր շահերի և ցանկությունների։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, ինչը լրացնում է նրա էներգիան։ Բացի այդ Առյուծները սիրում են գովասանքն ու շողոքորթությունը։
Ամենամարդամոտ նշանը՝ ԿշեռքՍիրում է ժամերով խոսել, բավականություն է ստանում նոր ծանոթություններից։ Շրջապատում իրենց անկաշկանդ ու վստահ են զգում։ Ծանր են տանում միայնության նույնիսկ մեկ օրը։
Ամենափակ նշանը՝ ԱյծեղջյուրԹե ինչ է Այծեղջյուրի մտքին՝ բարդ է պատկերացնել․ սա կենդանակերպի ամենափակ նշանն է։ Այծեղջյուրները հազվադեպ են վստահում իրենց ապրումներն ու զգացմունքները ինչ-որ մեկին, իսկ շրջապատում իրենց սառը և անտարբեր են պահում։
Ամենահանճարեղ նշանը՝ ՋրհոսԱյս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են առաջարկում։ Իրենց մոտ շատ զարգացած է երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Սակայն երբեմն իրենց ուժը չի բավականացնում հասցնել գործն իր տրամաբանական ավարտին, հետևաբար իրենց բոլոր հանճարեղ գյուտերն ու նախագծերը մնում են չճանաչված։