ՈՐՈՆՔ ԵՆ ՕՐԳԱՆԻԶՄԻ ԱՄԵՆԱԿԱՐևՈՐ ԳԵՂՁԵՐԸ և ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՅԴ ԳԵՂՁԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Գեղձերի կողմից արտադրվող հորմոններն ապահովում են օրգանիզմը բոլոր անհրաժեշտ տարրերով և օգնում պահպանել երիտասարդությունը: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է հետևել ներզատական համակարգի (էնդոկրին համակարգ) առողջությանը:Այս համակարգի առողջությունը կենսական նշանակություն ունի: Գիտնականների մեծ մասը վստահ է, որ ճիշտ սննդակարգն ու ֆիզիկակակն ակտիվությունը կարող են նպաստել էնդոկրին համակարգի առողջության պահպանմանը: Մյուս մասը կարծում է, որ նորմալ աշխատանքի համար գեղձերին հարկավոր են դեղամիջոցներ: Սակայն հարկ է նշել, որ դեղամիջոցները կարող են դրական ազդեցություն ունենալ, սակայն բուժման կուրսի ավատի հետ մեկտեղ դրանք դադարում են ազդել և խնդիրները վերադառնում են:Ապացուցված է, որ միայն մի գեղձի վրա դրական ազդեցություն ունենալու դեպքում մարդու առողջական վիճակը չի բարելավվի, քանի որ դրանցից մեկի աշխատանքի խափանումը խանգարում է նաև մյուսների աշխատանքը:Գիտնականները եկել այն եզրահանգման, որ մարդկանց առողջական խնդիրները պայմանավորված են նրանց հոգեվիճակով, ուստի ֆիզիկապես առողջ լինելու համար հարկավոր է նախևառաջ հոգեպես առողջ լինել:Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էնդոկրին համակարգի առողջական վիճակը նույնպես շատ մեծ նշանակություն ունի և մարդն, այնուամենայնիվ, կարող է դրա վրա ազդել: Առաջին հերթին՝ ներզատական համակարգի առողջությունն ապահովելու համար անհրաժեշտ է առողջ ու լիարժեք սնունդ:Ձեզ ենք ներկայացնում մի քանի սկզբունք, որոնց հետևելով կարելի է բարելավել օրգանիզմի գեղձերի աշխատանքը:
Վահանաձև գեղձ Սա օրգանիզմի ամենակարևոր գեղձերից է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում: Այն ակտիվորեն մասնակցում է նյութափոխանակության գործընթացներին ու հորմոններ է արտադրում: Այս գեղձի աշխատանքի խանգարումների դեպքում ի հայտ են գալիս անհիմն սթրեսներ, հոգնածության զգացում ու քնկոտություն, խանգարվում է նյութափոխանակությունը, նվազում են մտավոր կարողություններն ու ակտիվությունը: Վահանաձև գեղձի թերզարգացման դեպքում կարող է նկատվել նույնիսկ լիբիդոյի նվազում: Բացի այդ, շատ տարածված է նաև խպիպը (зоб), որն առաջանում է թիրոզին հորմոնի պակասի հետևանքով:Սա է պատճառը, որը այս գեղձն անչափ կարևոր է օրգանիզմի լիարժեք գործունեության ու երիտասարդության պահպանման համար: Վահանաձև գեղձի առողջության համար ամենակարևոր նյութերից մեկը յոդն է, որը նպաստում է հորմոնների արտադրությանն ու կարգավորում նյութափոխանակությունը:Բացի այդ, վահանաձև գեղձն ունի այնպիսի տարրերի կարիք, ինչպիսին են C և B վիտամիններն ու թիրոզինը: Յոդի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է սննդակարգը հարստացնել ծովամթերքով, լոլիկով, ճակնդեղով ու ձկան յուղով: Վիտամին C-ով հարուստ են ցիտրուսային մրգերը, հատապտուղները, լոլիկն ու կաղամբը:
Ձվարաններ ու սրմնագեղձեր Սեռական գեղձերը պատասխանատու են սեռական բջիջների զարգացման ու երախաների ծննդի համար: Այս գեղձերը նաև շատ կարևոր են լիարժեք սեռական կյանքի և օրգանիզմի առողջական վիճակի պահպանման համար: Տղամարդկանց սեռական գեղձերն սերմնագեղձեր են, իսկ կանանց սեռական գեղձերը՝ ձվարանները: Հարկ է հիշել, որ սեռական գեղձերի առողջության համար շատ մեծ նշանակություն ունի ամենօրյա առողջ սննդակարգը: Լիարժեք գործառնության համար մարդու սեռական գեղձերին հարկավոր է А, В, С, Е վիտամիններ: Վիտամին A-ն հարկավոր գեղձերի աշխատունակության և լիբիդոյի բարձրացման համար, իսկ վիտամին B-ի պակասի դեպքում առաջանում են դեպրեսիաներ ու սթրեսներ: Վիտամին C-ն առհասարակ շատ օգտակար է բոլորի համար, իսկ վիտամին E-ն պահպանում է կանանց վերատադրողական ֆունկցիան: Բացի այդ, հարկ է հիշել, որ շատ կարևոր են նաև հանքանյութերը՝ հատկապես երկաթն ու պղինձը:
Մակերիկամներ Մարդու օրգանիզմի ամենակարևոր գեղձերից են նաև մակերիկամները: Այս օրգանը բաղկացած է երկու ներզատիչ գեղձից, որոնք էլ բաղկացած են միջուկային և կեղևային նյութերից: կեղևային նյութը պատասխանատու է մի հորմոնի արտադրման համար, որը նպաստում է նյութափոխանակության գործընթացներին, մկանների ու սեռական օրգանների աշխատանքին: Մակերիկամներն արտադրում են նաև ադրենալին հորմոն, որը բարելավում է նյութափոխանակությունը: Առհասարակ մարդու առողջության գրավականը երիկամների և մակերիկամների ճիշտ աշխատանքն է: Բացի այդ, մակերիկամների արտադրած հորմոններն օգնում են վերածել ընդունած կալորիաներն օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ էներգիայի:
Հարվահանագեղձեր Վահանաձև գեղձի երկու կողմերում կան երկուական գեղձեր՝ հարվահանաձև գեղձերը: Այս գեղձերն արտադրում են երկու հորմոն՝ պարաթիրոիդ հորմոն և կալցիտոնին, որոնք պատասխանատու են նորմալ նյութափոխանակության համար: Այս նյութերի դեֆիցիտի հետևանքով խանգարվում է նյարդային համակարգի աշխատանքը, ինչը հանգեցնում է դյուրագրգիռության, ջղաձգումների և ալերգիկ ռեակցիաների առաջացման: Այս գեղձերի աշխատանքի ապահովման համար հարկավոր է վիտամին D, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆատների փոխանակումը:
Ուրցագեղձ Այս անչափ կարևոր գեղձը գտնվում է կրծքավանդակի ետևում և արտադրում է այն հորմոնները, որոնք պատասխանատու են մարդու հարմարվողական ռեակցիաների ապահովման ու իմունային համակարգի ամրապնդման համար: Մարդու հասունանալու հետ մեկտեղ այս օրգանի չափերը փոքրանում են, սակայն այն շարունակում է նմալ շատ կարևոր գեղձ, քանի որ կապված է մյուս գեղձերի հետ: Հարկ է հիշել, որ ուրցագեղձի առողջության պահպանման համար շատ կարևոր նյութեր են B խմբի վիտամինները:
Ենթաստամոքսային գեղձ Այս անփոխարինելի օրգանն արտադրում է պանկրեատիկ հյութ, ինչպես նաև ինսուլին ու գլյուկագոն հորմոնները: Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորելու համար, քանի որ հակառակ դեպքում մարդու մոտ կարող է առաջանալ շաքարային դիաբետ: Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի համար անհրաժետ են B խմբի վիտամիններ, ցիստին, գլյուտամինաթթու, ինչպես նաև այնպիսի հանքանյութեր, ինչպիսին են ծծումբն ու նիկելը:
Նյութի աղբյուրըhttp://www.tert.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *