ՆՈՐ ՀՐԱՇԱԼԻ ԳՆՉՈՒԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ,ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՓԱՐԹԱՄ ՄԱԶԵՐ

Գնչուհիներն  աչքի են ընկնում իրենց փարթամ, գեղեցիկ ու առողջ մազերով, որոնց  գեղեցկությունը ցանկացած կնոջ մոտ ցանկություն է առաջացնում ունենալ նման  «ճոխ» մազեր:econet.ru-ն  ներկայացրել է  չորս լոսյոնների բաղադրատոմս, որոնց օգտագործման շնորհիվ հնարավոր է  ունենալ գնչուհիների նման փարթամ ու գեղեցիկ վարսեր:

Լոսյոն  1-ին՝ «Մեղրային քսուք»Վերցրեք 1 հատ ձու, խառնեք այն 1 թ/գ մեղրի ու 2 թ/գ ձիթայուղի հետ: Քսեք այն մազերի վրա, մի փոքր մերսեք մազարմատները, որից հետո գլուխը փաթաթեք սրբիչով ու 15 րոպե շարունակ  տաքացրեք  այն վարսահարդարով ու լվացեք:Լոսյոն  2-րդ՝ «կոնյակային»1 հատ ձվի դեղնուցը հարեք 2 ճ/գ կոնյակի հետ: Քսեք այն գլխամաշկին ու մերսեք:  Լվացեք տաք ջրով: Կարող եք նաև լվանալուց հետո մազերը ողողել երիցուկի եփուկով:Լոսյոն  3-րդ` «գնչուական»Վերցրեք միջին չափի սոխ, այն մաքրեք, մանր կտրատեք ու լցրեք կես բաժակ ռոմի մեջ: Թողեք թրմվի 24 ժամ, որից հետո քամեք: Ստացված հեղուկով, յուրաքանչյուր 2 օրը մեկ  մերսեք գլխի մաշկը: Այն նաև օգտագործվում է որպես մազաթափության դեմ պայքարող դեղամիջոց:Լոսյոն  4-րդ` «ձվային»Հարեք 2 ձվի դեղնուցը մեկ բաժակ տաք ջրի հետ ու քսեք այն մազերին, թողեք 1 ժամ, որից հետո լվացեք մազերը առանց օճառի:Եղեք գեղեցիկ ու խնամված

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *