Երակների վարիկոզ լայնացումը հանդիսանում է արյան շրջանառության խախտման հետևանք: Այն հիմնականում բնորոշ է կանանց, սակայն երբեմն հանդիպում է նաև տղամարդկանց մոտ:Չնայած նրան, որ այն հանդիսանում է արյան շրջանառության համակարգի խախտման հետևանք, գոյություն ունեն նաև այլ պատճառներ, որոնք կարող են հրահրել հիվանդությունը:Հաճախակի երակների վարիկոզ լայնացման կարող է հանգեցնել ճարպակալումն, ավելորդ քաշը, պասիվությունը, աշխատանքը, որի ընթացքում մարդը կարող է երկար ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած վիճակում, ծխելը, հիպերտոնիան, խոլեստերինի բարձր մակարդակն ու թրոմբոզը:Շատ կարևոր է հիվանդության առաջին նախանշաններին հայտնվեու դեպքում բավարար ժամանակ հատկացնել վերջինիս բուժմանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել առողջության հետ առաջացող լուրջ խնդիրներից: Որոշ դեպքերում այն կարող է հրահրել ներքին վերջույթների վտանգավոր խախտումներ, որը կարող է հանգեցնել անդամահատման:Հիվանդության առաջին ախտանշանների առկայության դեպքում ձեզ կարող են օգնել հետևյալ բնական միջոցներով բուժման մեթոդները:
1. Սխտոր
Սա այն եզակի մթերքներից մեկն է, որ պարունակում է երակների համար մեծ քանակությամբ օգտակար նյութեր, այն օգնում է հանել բորբոքումն ու բարելավել արյան շրջանառություը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ամենօրյա սննդակարգի մեջ կամ օգտագործել կամ մանրացված սխտորով ու ոչ մեծ քանակությամբ սպիրտով պատրաստված մածուկ: Սխտորի քսուքը ևս շատ օգտակար է, այն կարելի է քսել
վնասված հատվածների վրա` օրը 4 անգամ:
2. Հալվե Վերա
Հալվեի օգտակար հատկությունները վաղուց արդեն հայտնի են: Այն օգտակար է մի շարք հիվանդությունների և այդ թվում նաև վարիկոզի դեպքում: Այս դեպքում առավել արդյունավետ է ախտահարված հատվածների վրա հալվեյով թրջոցներ դնելը: Առավել արդյունավետության համար լավ կլինի թրջոցները թողնել ամբողջ գիշեր այդ հատվածների վրա, սակայն հարկավոր է այդ թրջոցներն ամուր փաթաթել հաստ կտորով ու ծածկել ոտքերը վերմակով:
3. Խնձորի քացախ
Հարկավոր է մաքուր կտորը թրջել քացախով ու դնել ախտահարված հատվածների վրա մի քանի րոպեով: Կարելի է անգամ կատարել շփում նուրբ շարժումներով նախ վերև, այնուհետև` ներքև: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի մաշկի վրա ուժեղ ճնշում չգործադրվի:
4.Հալվեից, քացախից ու գազարից պատրաստված քսուք
Հիանալի միջոց է համարվում նաև հալվեով, քացախով ու գազարով պատրաստված քսուք: Այդ բաղադրիչներն հարկավոր է աղալ մսաղացով, խառնել այնքան ժամանակ, մինչև այդ զանգվածը դառնա միատար: Ստացված քսուքը քսել ախտահարված հատվածների վրա ու թողնել 30 րոպե, որից հետո զգուշությամբ լվանալ սառը ջրով:
5. Ոտքերի համար վաննա
Այս պարզ մեթոդը կարելի է կիրառել ամեն օր: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, հանում է ոտքերի հոգնածությունը, ինչպես նաև թեթևացնում է ոտքերի ցավը: Լավ կլինի այդ պրոցեդուրայի համար ընտրել դույլ կամ խորը լագան: Մաշկի համար հարմար ջերմասիճանով ջրի մեջ ավելացնել ծովի աղ ու 1 բաժակ խնձորի քացախ և ոտքերը դնել այդ ամանի մեջ այնպես, որ ջուրը հասնի մինչև ծնկները: Պրոցեդուրայի տևողությունը պետք է լինի 20 րոպե, որի ընթացքում հարկավոր է մերսել ոտնաթաթերն ու սրունքները:
6.Կանաչ կավ
Կարելի է պատրաստել կանաչ կավից ու ոչ մեծ քանակությամբ ջրից քսուք: Զանգվածը պետք է նման լինի նրբաքսուքի: Դեղամիջոցը հարկավոր է քսել ախտահարված հատվածների վրա ու թողնել մինչև լիովին չորանա, ցանկալի է դա կատրել գիշերը, քնելուց առաջ: Առավոտյան հարկավոր է լվանալ տաք ջրով ու չեզոք օճառով:
7.Բուսական եփուկ
Այս միջոցի պատրաստումը պահանջում է երկար ժամանակ սակայն այն շատ արդյունավետ է: Հարկավոր է եռացնել 2 լիտր ջուր ու նրա մեջ մավելացնել մի պտղունց անանուխ, երիցուկ ու մեկ դափնու տերև: Հովացնել եփուկը մի քանի րոպե, այնուհետև այն տեղափոխել խորը տարայի մեջ, ավելացնել մի պտղունց սոդա ու օգտագործել ոտքերի լոգանքի համար: Շատ ուշադիր պետք է լինեն այն մարդիկ ովքեր ալերգիկ են, քանի որ այն կարող է հրահրել մաշկի գրգռում:
8. Պղպեղ (չիլի)
Կարող է անհավանակն թվալ, սակայ այդ պղպեղն ունակ է թուլացնել երակներն ու բարելավել արյան հոսքը: Այդ պատճառով մասնագետներըմ վարիկոզ լայնացման դեպքում խորհուրդ են տալիս մի փոքր օգտագործել այս մթերքից: Այն կարելի է սկսել օգտագործել չիլի պղպեղի համեմատաբար թույլ կծվությամբ առանձնացող տեսակներից:
9. Կաշտանի ծառի կեղևով թեյ
Այս ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է 1 լիտր ջրի մեջ լցնել 50 գրամ կաշտանի կեղև ու 10 րոպե եռացնել, որից հետո հարկավոր է քամել ու խմել այն քանի դեռ տաք է: Իր հատկությունների շնորհիվ ձիակասկը հիանալիմիջոց է արյան շրջանառության բարելավման ու երակների բորբոքման նվազեցման համար:
10 Եթերային յուղեր
Բնական յուղերը կարող են զգալիորեն բարելավեր վարիկոզի դեպքում երակների վիճակը: Դրանք հարկավոր է օգտագործել ախտահարված հատվածների մերսման համար: Մերսումը կարելի է սկսել ոտնաթաթերից ու կրունկներից, աստիճանաբարր շարժվելով դեպի ծնկներ ու կոնքեր: Ոտքերը հարկավոր է մերսել թեթև շրջանաձև շարժումով ներքևից դեպի վեր: Ցանկալի է դա կատարել քնելուց առաջ:
Կարելի է օգտագործել
խորդենիի, խնկունիի, նոճիի, գիհի, կիտրոնի, նարդոսի ու ավելացնել մի քանի կաթիլ ոտքերի համար նախատեսված վանների մեջ: