ԱԻՆԻ ներկայացուցիչը հայտնում է,թե ինչից է առաացել հրդեհը…ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ «Մալաթիա մոլ»-ի տարածքում այս պահին աշխատում է 20 մարտական հաշվարկ:«Հսկայական մակերես է: Մի երկու տեղամասում հնարավոր եղել է հրդեհը մեկուսացնել, բայց ինտենսիվ տարածվում է: Հրդեհը նկուղային մասից է զարգացել՝ կահույքի արտադրամաս, փայտանյութ է եղել այդտեղ,բայց էս պահին հնարավոր չէ հստակ ինֆորմացիա տրամադրել: Պայթյունավտանգ նյութեր չեն հայտնաբերվել»,- ասաց նա: Փոխգնդապետը նշեց, որ մարզերից հավելյալ մարտական հաշվարկ բերելու անհրաժեշտություն չկա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *