Զինվոր և ճշմարիտ վկա, քաջ նահատակդ Քրիստոսի, սուրբդ (Թեոդորոս), որ հոգուդ փրկության համար տվեցիր մարմինդ, և անտեսեցիր անօրեն բռնավորների սպառնալիքները:
Վերին ներգործությամբ տեսնելով նրանց այրվող հոգիները՝ այրեցիր կուռքերի տաճարը և մերժեցիր նրանց պաշտամունքը:Արդ, պատերազմում հաղթող նահատակությունդ տոնողներիս համար բարեխոսի՛ր Տիրոջը:«Ամեն»